ԱԱՀ հաշվետվության ճշգրտում

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործարքը պետք է ճշտեք, սեպտեմբերի հաշվով ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ ներկայացրեք:

Ալլա

Եթե գումարի փոփոխություն չի եղել, կարծում եմ պետք չէ ուղղում տալ։

Գայանե

ՀԾ-ում կարող եք մատակարարված հաշվի գործարքի վրա ձեռքով փոխել ամսաթիվը և փաստաթղթի համարը: Գործարքի ձևակերպումը մնում է նույնը: 

Անի

Հարգելի՛ Գևորգ, եթե ստորագրվել է դեկտեմբերին, ճշտված ուղարկեմ ԱԱՀ սեպտեմբերը, հանեմ սեպտեմբերից և ներառեմ դեկտեմբերի մե՞ջ:

Nerses

Եթե մատակարարման հասցեն նույն է, գումարը նույնն է, կարծում եմ կարիք չկա ճշտված ներկայացնելու, լրացուցիչ վանդակում թող նշումներ անեն չեղարկման պատճառի վերաբերյալ։

Anahit

Եթե ստորագրել եք դեկտեմբերին, սեպտեմբերից պետք է հանել, և ցույց տալ դեկտեմբերի հաշվետվության մեջ: Եթե դուք չուղղեք, անպայման ծանուցում կգա: