ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ մոտ ԱԱՀ-ի հաշվարկի 18Ա տողում ՊԵԿ-ի ներկայացրած գումարը իր մեջ բացի ստացված հարկային հաշիվներում, հաշիվ վավերագրերում, ՀԴՄ կտրոներում ներկայացված գումարների հանրագումարից ավել գումար է ցույց տալիս։ Խնդրում եմ ասել, ՊԵԿ-ը վերոնշյալ հաշվարկային փաստաթղթերից բացի էլ ի՞նչ ձեռքբերումներ կարող է ներառել հաշվարկի 18Ա տողում։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

իսկ հաշվետու ամսում ներմուծում երրորդ երկրից կամ ԵՏՄ-ից չեք ունեցել, կամ լիզինգի առարկա
Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, 

Մարի

Շնորհակալ եմ պատասխանի համար, խնդիրն էլ դրանում է որ ոչ լիզինգ ունենք, ոչ էլ ներմուծում, ուղղակի ՊԵԿ-ի ներկայացրած գումարը ավել էր ցույց տալիս։

Tigran

մի հատ ինքնաստուգում արեք, չի խանգարի, կարող է ուշ եկած հաշիվները մայիսի 20-ից հետո եք հաստատել դրանից է,