ԱԱՀ հաշվանցում

Սուրեն.

Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Հարկային հաշիվը որ ամսին որ ստորագրել եք, այդ ամսվա մեջ պիտի ներառեք ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, իսկ շահագործման դաշտում կգրեք հունվար ամիսը:

Սուրեն

Բայց չի՞ գործում սեփականաշնորհման պահ:

Սուրեն

Իսկ եթե ես այն կադաստրի մարմնով հաստատել եմ հունվար ամսին:

Ալլա

Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը:
ԱԱՀ հաշվանցման համար հիմքը վերցնում եք հարկային հաշիվը, իսկ շահութահարկի հաշվարկման համար, այսինքն ամորտիզացիոն մասհանումների ծախս ճանաչելու համար՝ պետական գրանցման պահը։

Tigran

Հաշվանցումը կատարեք հունվարի հաշվարկով, քանի որ ճիշտ եք ակտիվի սեփականություն պետք է ճանաչեք պետական գրանցման պահից: