Անի.
Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Եթե սարքավորման փաթեթավորման ու պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվը դուրս է գրվել ՀՀ հարկատուի կողմից, ապա կարող եք ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Կարող եք հաշվանցել ԱԱՀ, քանի որ դա ՀՀ տարածքում ստացված ծառայություն է։