ԱԱՀ հաշվանցում

Անի․

Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Եթե մատուցման ամսաթիվը հոկտեմբեր է, իսկ դուք ստորագրել եք նոյեմբերի 1-ին, պիտի հոկտեմբերի ԱԱՀ հաշվետվության մեջ ներառեք այդ հաշիվը:

Անահիտ

Մինչև նոյեմբերի 10-ը ստորագրած հաշիվները կարող եք ներառել հոկտեմբերի հաշվետվության մեջ։

Ալլա

Ստորագրել կարող եք մինչև հաջորդ ամսվա 20-ը և հաշվանցել հոկտեմբերի հաշվարկի մեջ։
ՀՕ Հոդված 71.Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը  
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

Tigran

Եթե արդեն ԱԱՀ հաշվարկը հոկտեմբերի հաշվով ներկայացրել եք ու դա չի ընդգրկվել հաշվարկի մեջ, հաշվի առեք այն նոյեմբերի հաշվարկի ժամանակ:

Նաիրա

Հարգելի Անի,
հոկտեմբեր ամսին ատացված հաշիվները հաստատում եք մինչև նոյեմբերի 20-ը, ուստի պետք է ներառել հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ, ավելացում կամ պակասեցում չեք տալու, քանի որ հաշիվները ստորագվել են ժամկետի մեջ: