Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։
ՀՕ հ.62, 60 16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները:
ՀՕ հ.62, 60
16) եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները: