ԱԱՀ հաշվանցում

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ներսես

Ընկերությունը ի՞նչ գործունեությամբ է զբաղվում և ի՞նչ հարկատեսակով եք աշխատում:

Tigran

Արտադրությամբ ու առևտրով զբաղվող ԱԱՀ դաշտում գործող կազմակերպություն է:

Tigran

Սեդա տես ոնց է, հ.72 բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում

Այսինքն, մեքենան գրանցել եք ՍՊԸ-ի անունով ու հետո վաճառեք այդ մեքենան ԱԱՀ-ն հաշվանցել չեք կարող: Իսկ օրենսդրությամբ թեթև մարդատար ավտոմոբիլը` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլն է: Հիմա եթե այդ ավտոն այս կարգի է, ԱԱՀ-ն հաշվանցել չեք կարող:

Սեդա

Շնորհակալություն Տիգրան,ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով,
մեքենան գրանցվելու է ընկերության անունով,մինչև 8 նստատեղ ունեցող մեքենա է,հարցս հետևյալն է ,եթե մի քանի տարի շահագործելուց հետո այն վաճառենք այդ դեպքում չպետքէ մնացած հաշվեկշռային արժեքի չափով ԱԱՀ հաշվանցեմ:

Tigran

Սեդա գիտեմ որտեղ աշխատում ես ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, եթե մի քանի տարի շահագործելուց հետո այն վաճառեք այդ դեպքում պետք է այո մնացած հաշվեկշռային արժեքի 16,67 չափով ԱԱՀ հաշվանցես,այո վաճառքի հաշվետու ամսում ու կարևորը այդ ժամանակ էլ ընկերությունը լինի ԱԱՀ վճարող:
Հ. 73-ի 4 2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է: