ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

քանի անգամ է ներմուծել որ ասել են ԱՁ գրանցվել, ասելով ԱՁ չեն գրանցում, հիմք է լինում, իսկ ԱԱՀ-ն հաշվանցելու համար ԱԱհ վճարող պետք է լինել,

Աննա

Ամեն դեպքում արդեն բացել է, ԱԱՀ վճարող է դարձել քանի որ հայտարարուրություն չի ներկայացրելԱՁ, հարցն այլ էր

Մուշեղ

Հարգելի Տիգրան,
Խնդրում եմ օգնեք ինձ պարզաբանել հետևյալ հարցը.
Եթե ​​անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում է անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավոր է ԱԱՀ վճարել յուրաքանչյուր ապրանքի համար, թե՞ միայն այն ապրանքների համար, որոնք գերազանցում են 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171 որոշման մեջ նշված թույլատրելի սահմանը։
Եվ կա՞ տարբերություն նոր և օգտագործված ապրանքների միջև։

Կանխավ շնորհակալ եմ

Tigran

եթե մի անգամ է ​​անհատն իր մեքենայով ԵԱՏՄ երկրից ներմուծում անձնական օգտագործման ապրանքներ, ապա նա պարտավոր է ԱԱՀ վճարել միայն գերազանցող քանակի ապրանքների համար, իսկ երկրորդ դեպքից սկսած համարվում է ոչ անձնական նպատակով ներմուծում,