Աշոտ.
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ – ի գումարը հաշվետու ամսում:
Նույն գործունեությամբ զբաղվում է մեր կազմակերպությունը ևս: ԵՍՄ-ից ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ գումարը կարող ենք հաշվանցել վճարումը կատարելուց հետո միայն: Մինչ վճարելը ԱԱՀ հաշվետվությունում պետք է կատարել հետաձգում տվյալ գումարի չափով:
ԵՏՄ ներմուծման ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման , երբ մինչև ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը կատարվել է վճարում և ներկայացվել են ԵՏՄ հաշվետվությունները՝ հայտարարագիր և հայտարարություն: