Ani.
Ա Կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործառնական վարձակալությամբ տվել է իր հիմնական միջոցը: Բ կազմակերպությունը վարձակալության դիմաց տալիս է հումք Ա կազմակերպությանը: Եվ Ա կազմակերպությունը, և Բ-ն աշխատում են ԱԱՀ-ով, ու նրանցից մեկը որևէ դրամական վճարում մյուսին չի արել: Այսպիսով փակվում է պարտք ու պահանջը: Արդյո՞ք ԱԱՀ հաշվանցման խնդիր չի առաջանա: Եթե կլինի, խնդրում եմ տալ որևէ հղում:
Բ կազմակերպությունը չի կարող հանշվանցել ԱԱՀ-ի գումարը` համաձայն ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի:
Հարգելի Ani, խնդիր կառաջանա, քանի որ հաշվանցման համար վճարման փաստը պարտադիր է համաձայն ԱԱՀ մասին օրենքի 23 հոդվածի`
Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`
1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Շնորհակալ եմ պատասխանների համար: Այսինքն, ինչքանով որ ես հասկացա, վաճառված ապրանքի, ծառայության համար բյուջե վճարվելիք ԱԱՀ-ից պակասեցվում կամ ավելացվում են այնքան ԱԱՀ գումար, որքան ԱԱՀ գումար նա վճարել է ստացված ծառայությունների, ապրանքների համար դուրս գրված հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ի չափով, դա կլինի կանխիկ, փոխանցումով կամ փոստային եղանակով: Իսկ ապրանքների, ծառայությունների գումարներն, կարծում եմ պարտքի խնդիր չեն ունենա, դա վերաբերվում է միայն ԱԱՀ գումարներին: Այո՞:
Կոնկրետ բարտերի համար հստակ գրված է օրենքում, ու վճարման եղանակի հետ չէր կապված կարծեմ: