Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ,
ուժը կորցրած է ճանաչվել ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը (08.12.10 ՀՕ-192-Ն), որի համաձայն ԱԱՀ վճարող անձը հարկային հաշիվ դուրս չեր գրում պետական կառավարչական մարմնին: Ուժը կորցնելով` ստացվում էր, որ այսուհետ հարկային հաշիվ պետք է դուրս գրել: Սակայն նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք պետական կառավարչական հիմնարկներին պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր:
Խնդրում եմ այս հարցի շուրջ ստանալ ձեր դիրքորոշումը:
Best regards
18-րդ հոդվածը հստակ է ասում՝ կամ ՀԴՄ կտրոններ, հաշիվ-ապրանքագրեր՝ առանց ԱԱՀ-ն նշելու, և, իհարկե, հանձնման-ընդունման արձանագրություններ՝ համաձայն գնումների մասին ՀՀ օրենսդրության: Պետք է տալ սովորական հաշիվ-ապրանքագրեր, մտահոգությունը տեղին է և կապված է գնումների և հարկային օրենքների համադրումների հետ:
ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, 29.10.09 ՀՕ-203-Ն, փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-192-Ն)
Օրենքը կմեկնաբանեն իրանց ուզածով, կասեն` պետք է դուրս գրել հարկային հաշիվներ, բայց լրացուցիչ հաշվարկային փաստաթղթեր նույն պես: Կարծես թե մեր օրենսդիրը մոռացել է 18 հոդվածում ևս փոփոխություն անի, լավ եք նկատել:
Ուղղակի կառավարչական հիմնարկը կպահանջի հարկային հաշիվ, առանց որի վճարում չի անի: