Anna.
ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ:
1.Անձանց փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է ՊԵԿ նախագահը
2.Քանի դեռ չկա վերոհիշյալ որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող
3.Կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է համարվում որոշումը ստանալու պահից հետո
Ձեր դեպքում նշված կետի դրույթները, իմ կարծիքով, չեն տարածվում: Օրենքի այս կետը նպատակ է հետապնդում խոչընդոտել ԱԱՀ 58,35 մլն շեմը չանցնելու նպատակով կազմակերպությունների շրջանառությունները փոխկապակցված կազմակերպությունների միջև բաշխելուն: