Meri.
Կազմակերպությանը ծառայություն մատուցող ընկերությունը կատարել է վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը իր հաճախորդի համար սխալ է հաշվարկել մոտ 600000 դրամի գումար, համապատասխանաբար 2008թ դեկտեմբերի համար ավել է հաշվվել 70000, 2009-ի հունվարի 65000 և այլն: Եվ այդ վերահաշվարկի արդյունքում գոյացած գումարը որոշվել է հանվել չվճարված ամիսների դիմաց: Ինչպես պետք է վարվի հաճախորդ կազմակերպությունը նշված 600000 դրամ գումարի ԱԱՀ-ի գումարի հետ, հաշվանցել թե ոչ?
Այսինքնˋ որքան որ ես հասկացա, տվյալ 600000-ի համար հաճախորդ կազմակերպությունը ավել ԱԱ՞Հ է վճարել բյուջե: Եթե այո, կարող եք հաշվանցել, օրենքը թույլ է տալիս, բայց բարդ գործընթաց է, ոմանց համարˋ նաև անհնարին:
Ավելի պատկերավոր բացատրելու համար բերեմ օրինակ, այսինքնˋ ենթադրենք, որ 2008թ դեկտեմբերին հաճախորդ կազմակերպությանը ներկայացրել են 240000 դրամի հաշիվ, որից 40000-ը ԱԱՀ-ի գումարն է, և տվյալ ժամանակահատվածում հաճախորդ կազմակերպությունը, կատարելով վճարումը, հաշվանցում է, նույն ձևով 2009-ի հաջորդ ամիսների համար: Իսկ 2009-ի օգոստոս ամսին արդեն կատարում են վերահաշվարկ, և պարզվում է, որ 2008-ի դեկտեմբերի և 2009-ի մնացած ամիսների գումարը պետք է լիներ ոչ թե, ենթադրենք, 240000, այլ 180000, որից 30000-ը ԱԱՀ: Այսինքնˋ 60000 դրամ ամեն ամսից ավել վճարում է կատարվել, որը հաճախորդ կազմակերպության հետագա ամիսների գումարից է հանվելու:
Դե այս դեպքում էլ ի՞նչ կարիք կա հաշվանցելու: Թոˊղ մնա, ինքն իրենով կմաշվի, հենց այն նույն ամիսների ընթացքում, երբ հանվելու է Ձեր ավել վճարած գումարը: Իմ կարծիքով, սա է ճիշտ տարբերակը: Ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվ., ձեր մուծածը կդառնա գերավճար, այնուհետև կմաշվի :