Artak.
Մեր կազմակերպությունը աշխատում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը ունի ՀՀ-ում ներկայացուցչություն, սակայն, մեր պայմանագիրը կնքվում է բանկի կենտրանական գրասենյակի հետ, որը գնտվում է Լոնդոնում, իրենք էլ մեզ վճարում են: Մեր հաշվետվությունը նույնպես ուղարկվելու է Լոնդոն: Արդյոք մենք պետք վճարենք ԱԱՀ թե ոչ:
Արտակ հարցդ անհասկանալի էր…ինչ պայմանագիր է? դուք մասնաճյուղ եք թե ոչ? ՀՀ գրանցված կազմակերպություն եք թե ոչ ձեր ընկերությունը..ինչով է զբաղվում…կամ ինչ կապ ունի ձեր կնքած բանկի հետ պայմանագիրը ԱԱՀ-ով աշխատելու հետ?
Նույնատիպ հարց ունեմ նաև ես:
Մենք մասնակցելով արտասահմանյան կազմակերպության հետ համատեղ շահել ենք մրցույթ, որը ֆինանսավորվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այդ մրցույթում շահած արտասահմանյան կազմակերպությունը պայմանագիր է կապել մեր կազմակերպության հետ: Մեր և նրանց կազմակերպությունը նախագծային կազմակերպություն է և զբաղվում ենք Կոտայքի մարզում նոր աղբավայրի նախագծային աշխատանքներով: Ինչպես տեղեկացրեցին ինձ արտասահմանյան կազմակերպության աշխատակիցները, նրանք Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորված բոլոր ԱԱՀ-ներից ազատված են: Հիմա հարցը կայանում է նրանում, արդյոք մենք որպես նրանց կից աշխատակիցներ չենք ազատվում ԱԱՀ-ից: Մենք առանձին կազմակերպություն ենք, աշխատում ենք առանձին, ընդամենը արտասահմանյան կազմակերպությունը հրավիրել է մեզ որպես լոկալ կազմակերպություն: