ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարք

Նարինե.

Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին (ծառայությունը մատուցվում է ՀՀ-ից դուրս): Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող։Առաջանո՞ւմ է միայն շահութահարկ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները  

2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
11) այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը։

Tigran

Այդ գործարքը կհամարվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, եթե համապատասխանում է 39 հոդվածի այս պայմանին։ Շահութահարկը մնում է իր տեղում:։
ՀՕ հ.39
2. Աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝
1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին և 2.1-ին մասերի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

Նարինե

Շնորհակալ եմ,բայց հոդվածում նշվում է բացառությամբ էլեկտրոնային ծառայությունը։Կարող եք մանրամասնել,թե դա ո՞րն է։

Tigran

էլեկտրոնային ծառայությունը նկատի ունեն էլ.առևտրային հարթակները, նայեք այս որոշումը 17 փետրվարի 2022 թվականի N 178-Ն,

Գայանե

Լուսինե ի նկատի ունեցեք, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման դեպքում հարկ չի առաջանում, բայց ԱԱՀ-ի հաշվարկներ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով անպայման պետք է ներկայացնել ՀՏ: