ԱԱՀ դեբետագրում

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում երրորդ երկրից 31․01․2023 թվականին։ ԱԱՀ-ի վճարումը կատարել է 02․02․2022ին։ ԱԱՀ-ի դեբետագրումը պե՞տք է ներկայացնեմ 2022 թվականի փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Կարեն, եթե հունվարին եք ներմուծել ՀՀ տարածք և մաքսային մարմինը այդ ֆիքսել է, ապա ներառվում է հունվար ամսվա մեջ։

Tigran

եթե ներմուծել եք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» ընթացակարգով,ապա
2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ,
ա.1. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,