ԱԱՀ դեբետագրում

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում 31․01․2023 թվականին։ Ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է այդ ամսաթվով, սակայն հարկային մարմիններից ասում են, որ իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, և չենք կարող հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ դեբետագրենք, այլ պետք է պակասեցում տանք, իսկ փետրվար ամսվա հաշվարկի մեջ ավելացում տանք։ Կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է այս դեպքը կարգավորվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Ինչ որ բան այն չէ, ինչ է նշանակում իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, ձեր հայտարարագրի վրայի ամսաթիվն է հիմք հանդիսանում ներմուծման համար կարող եք սկանով ուղարկել և հիմնավորել ձեր ներմուծումը:

Tigran

եթե ներմուծել եք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» ընթացակարգով,ապա
2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ,
ա.1. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,