Արմեն.
Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։
Այո, կարող եք:
Ուղղակի անպայման կնքեք պայմանագիր, որպեսզի երևա, որ մեքենաները տրամադրել եք այլ անձի ու Ձեզ մոտ չեն, ու պայմանագրում նշեք վարձատրությունը՝ անհատույց, այդ դեպքում հաշիվ դուրս գրելուց ևս պետք է նշեք անհատույց, քանի որ դիմացի կողմը ԱՁ է:
Իսկ այդ դեպքում բեռնատարի ԱՁ-ն պետք է գործո՞ղ մնա:
Քանի որ շրջ. հարկով էլ աշխատող է, նույնիսկ ներված պարտավորություն չի առաջանա դիմացի կողմի մոտ։
Ալլա ջան, հաշիվ գրելը պարտադի՞ր է անհատույց օգտագործման դեպքում, թե՞ պայմանագրի առկայությունը ինձ մոտ բավարար է ցանկացած պահի պահանջելու դեպքում տրամադրելու համար։