Բարև Ձեզ:
Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար:
Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին:
Կանխավ շնորհակալ եմ:
Առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար կարող եք տարածքային հարկայինում գրանցվել որպես ֆիզ.անձ հարկ վճարող: Ոչ, հնարավոր չէ դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն: Եկամտային հարկ 23 տոկոս, 2021-ից 22 տոկոս, սոց. վճար 5 տոկոս: Կարելի է պարբերաբար գոնե խորհրդատվություն ստանալ հարկային հաշվառման հարցերի հետ կապված, քանի որ օրենքներ ու կարգեր են փոփոխվում, որոնց մենք տեղյակ ենք լինում:
Ոչ, չեք կարող միկրոյով աշխատել: