Արփինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ թվարկել այն դեպքերը, որոնց ժամանակ ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջանում է տարբերություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ թվարկել այն դեպքերը, որոնց ժամանակ ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջանում է տարբերություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրինակ` եթե կա որևէ ծախս (կամ եկամուտ), որ ֆինանսական հաշվառման մեջ նվազեցվում է, իսկ հարկայինից` ոչ: Օրինակ, արտարժույթի վերագնահատումից առաջացած բացասական տարբերությունը ֆինանսական հաշվառման մեջ ծախս է, իսկ հարկայինից չի նվազեցվում, արդյունքում ստացվում է, որ ֆինանսական հաշվառման մեջ քո ծախսերը ավելի շատ են, քան հարկայինի հաշվառման մեջ:
Օրինակ, N 2052-Ն որոշման համաձայն կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի և դուրս գրվում եկամուտների հաշվին, արտացոլվում է շահութահարկի հաշվարկում, իսկ ֆինանսական հաշվառման մեջ այդ պարտքը դուրս չի գրվում: Կամ, ֆինանսականում կա արձակուրդայինի գծով պահուստ հասկացությունը, իսկ հարկայինում ոչ: Մաշվածության գծով կարող են առաջանալ տարբերություներ` կապված մեթոդի, օգտ. ծառայության ժամկետի հետ, հիմնական միջոցների վերագնահատումների հետ: