Ֆինանսական վիճակի հաշվետվություն

ԳՈՌ.

31.12.2013թ. դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը՝
hիմնական միջոցներ սկզբնական արժեք $860 000, կուտակված մաշվածություն $397 000, 2014թ. ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը $37 000 էր, սկզբնական արժեքը $80 000, և վաճառվել էր $49 000-ով: Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ $180 000 սկզբնական արժեքով: Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում: Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով՝ 10% դրույքաչափով:
Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ. ֆինանսական վիճակի հաշվետվությունում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

31,12,2013թ դրությամբ ՀՄ հաշվեկշռային արժեքը 860000-397000=463000
2014թ վաճառք 80000-43000=37000
2014թ առք 180000
2014թ մաշվածքի հաշվարկ (860000-80000+180000)*10%=96000
31,12,2014թ դրությամբ ՀՄ սկզբնական արժեքը 860000-80000+180000=960000
հաշվարկված մաշվածք 397000-43000+96000=450000
ՀՄ հաշվեկշռային արժեքը 960000-450000=510000

Գոռ

Շատ շնորհակալություն, Ալլա ջան։

Գոռ

2018թ. հունվարի 1-ին ձեռք է բերվել հիմնական միջոց 50,000 դրամ արժեքով, մաշվածությունը հաշվարկվել է նվազող մնացորդի մեթոդով 30% դրույքաչափով: Որքա՞ն կկազմի հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը 2020թ. տարվա վերջում։