Արուս.
Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։
Եթե նախօրոք են փոխանցում, հետո եք դուրս գրում, խնդիր չէ, ցանկալի է ձեզանից մեկի անձնական հաշվեհամարին փոխանցի, հետո այդ գումարը Անհատ ձեռնարկատերը իր ԱՁ-ի բանկային հաշվեհաարով մուտք անի, նպատակ դաշտում գրի դուրս գրված հաշիվ ֆակտուրայի սերիա համարը։ Դա ավելի գրագետ կլինի։
Բարև Ձեզ։ Կարող է փոխանցել, հետո դուրս գրեք հաշիվը, ցանկալի է բանկից կատարել վճարումը, որպեսզի նպատակ բաժնում նշվի փոխանցման նպատակը։
Ես համակարծիք եմ Գոգաի ասածի հետ, ցանկալի կլինի նպատակ դաշտում նշվել հաշիվ ապրանքագրի սերիա համարը:
Կարող են մինչ հաշիվ գրելը գումարը փոխանցել, ում անունով որ հաշիվը դուրս եք գրում` կարող է փոխանցել և ինքը, և իր համար այլ անձ փոխանցումը կատարի: Եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում, ապա ցանկալի է իդենտիֆիկացիա կատարվի ըստ իր անվամբ գործող հեռախոսահամարի, հետագա խնդիրների դեպքում հեշտ որոշելու համար, որ գումարը, ով է, կամ ում համար է փոխանցվել:
Կարող է այլ անձ կատարի վճարումը, բայց նպատակ դաշտում նշվի, ում անունից է կատարված վճարումը։
Ընկերներ, Ա/Ձ հաշվին նստում է որպես կանխավճար` մինչև ծառայությունը չի մատուցվում կամ հաշիվ ապրանքագիր դուրս չի գրվում: Դուրս գրման արդյունքում է հաշվարկվում համապատասխան հարկեր: Ուղղակի փոխանցման օրդերում թող նշվի հեռախոսի համարը և անուն ազգանունը` հետագայում խնդիրներից զերծ մնալու համար: Ցանկալի է բանկային փոխանցում: