Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen.

Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Փաստաբան`Իրինա Հակոբյան

Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրավում են բազմաթիվ օրենքներով` մասնավորապես ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայատարարագրման մասին օրենքով, եկամտահարկի մասին օրենքով և մի շարք այլ օրենքներով և իրավական ակտերով

Թեմուր, ք.Հրազդան

Բարև Աշխեն,կարող եմ ասել,որ այն բոլոր օրենքները, կառավարության որոշումնեերը և գերատեսչական նորմատիվ ակտերը,որոնք վերաբերվում են անհատ ձեռնարկատերերին,վերաբերվում են նաև Ձեր կողմից նշված ֆիզիկական անձանց,իսկ դրանք` շատ,շատ են:

Ashkhen

Հարգելի կոլլեգաներ, ես ճշտել եմ, որ դա կոնկրետ 2007թ հոկտեմբերի 11 ընդունված ՀՀ Օրենքն է ” Կազմակերպությունների և ֆիզ.անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին”. Հիմա հարցս ունի այլ խմբագրություն. ” Երբ նշված ֆիզ անձը /որը Ա/Ձ չէ, սակայն հաշվառված է ՀՏ-ում և ունի ՀՎՀՀ/ համագործակցում է իրավաբանական անձի հետ / եկամուտ է ստանում նրանից/, արդյոք կարող է դուրս գրել հաշիվ-ապրանքագիր և տվյալ իրավաբանական անձը այդ դեպքում չի դառնում նրա համար հարկային գործակալ: Նախապես արձագանքների համար շնորհկալ եմ: