Մերի․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ՀՀ բուժհաստատություններին և միջազգային կազմակերպությանը, և եկամուտը ամսական հնարավոր է կազմի 1մլն դրամից ավել, ապա հարկեր պարտավո՞ր է վճարել։ Եթե այո, որքա՞ն։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժե՞ բացել Ա/Ձ։ Գրեք խնդրեմ նաև ԱՁ-ի վճարումների չափը։
Այո, հարկեր պարտավոր է վճարել, սակայն ՀՀ բուժհաստատությունների մասով նրանք հանդես են գալիս որպես հարկային գործակալ ու այդ պահումները իրենք պետք է կատարեն, իսկ միջազգային կազմակերպության մասով հնարավոր է որ հանդես չգա որպես հարկային գործակալ ու ինքներդ հաշվառվեք ու վճարեք հարկերը ու այլ վճարները: Արժե՞ բացել Ա/Ձ -դժվարանում եմ ասեմ, լրացուցիչ ինֆորմացիայի կարիք կա, դուք որոշեք:
Շնորհակալ եմ անչափ
Կարող եք ԱՁ չբացել, այլ որպես ֆիզ անձ կնքել բուժհաստատությունների և միջազգային կազմակերպության հետ կնքել քազ-իրավական պայմանագրեր, իրանք ձեր փոխարեն որպես հարկային գործակալ կվճարեն հարկերը։