Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում․ ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ։ Հարկային ո՞ր դաշտում պետք է գտնվի, և արդյո՞ք գոյություն ունի առանձին օրենք՝ կապված այս ոլորտի առանձնահատկությունների և արտոնությունների հետ։
Կանխավ շնորհակալ եմ։
Միանշանակ է, որ միկրոբիզնեսի ռեժիմում աշխատել չեք կարող, սահմանափակված է այս գործունեությամբ գործելը այդ ռեժիմում: Իսկ ոլորտի առանձնահատկությունների և արտոնությունների հետ կապված դիմեք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, օրենքը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, սա էլ հղումը:
Պետք է բացեք ԱՁ և գործեք շրջանառության հարկի դաշտում, միկրոձեռնարկատիրության տակ չեք կարող մտնել։
ՏՏ ոլորտի հետ կապված արտոնություն կա, մասնավորապես՝ եկամտահարկի մասով 10 %, ուղղակի հավաստագիր պետք է ստանաք՝ սահմանված փաթեթ ներկայացնելով, եթե իհարկե որոշակի պայմանների բավարարում եք: Կարող եք զանգահարել 043003060: