Ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ

Ռուբ.

1) Եթե ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ, հիմնական գործունեության իրականացման համար և այդ ֆիզիկական անձանց հետ կնքվում է ապրանքների ձեռքբերման պայմանագրեր ու միարժամանակ երկկողմանի գնման ակտեր, որոնց մեջ նշվում է անձի բնակության հասցեն, անձնագրային տվյալները և այլ օրենքնով սահմանված տվյալներ, ապա այդ կատարված ծախսեը ենթակա՞ են շահութահարկից նվազեցման և եկամտային հարկի մասով էլ ինչպիսի պարտավորություն է առաջանում: Վճարելու եմ 10%, թե՞ չեմ վճարելու, խոսքս վերաբերվում է հոդված 150-ի 13-րդ կետին, նշեմ նաև, որ ձեռքբերված ապրանքները գյուղատնտեսական նշանակության չեն։
2) Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին արդյո՞ք կարող են տրվել առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, թե՞ ոչ, եթե այո, ապա այդ պարագայում վերջինս պե՞տք է ներկայացնի հաշվետվություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1) Եթե ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ, ապա պետք է վճարեք 10 տոկոս եկամտային հարկ որպես հարկային գործակալ, բայց միայն ձեր կողմից նշված պայմանների առկայության դեպքում, հակառակ դեպքում է 20 տոկոս։
2) Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին կարող եք տալ առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, վերջինս պետք է ներկայացնի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն:

Tigran

1 Եթե հոդված 150-ի 13-րդ կետի պահանջներին համապատասխան փաստաթղթերի հիման վրա են ձեռքբերումները, ապա կվճարեք 10 տոկոս եկամտային հարկ:2 Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին կարող են տրվել առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, այդ պարագայում վերջինս լավ կլինի ներկայացնի ոչ միայն հաշվետվություն, ևաև հնարավոր ՀԴՄ կտրոնները: