Քնարինե.
Բարև Ձեզ: Հարցս շտապ է: Չեք ասի՝ օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քնարինե.
Բարև Ձեզ: Հարցս շտապ է: Չեք ասի՝ օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվ. համաձայն երեխայի խնամքի արձակուրդն այդ իրավունքն ունեցող աշխատողին տրամադրվում է ամբողջությամբ կամ մաս-մաս, եւ նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ արտահերթ:
Երեխայի խնամքի արձակուրդի իրավունք ունեցող աշխատողը մինչեւ երեխայի 3 տարին լրանալը կարող է ցանկացած պահի դիմել գործատուին երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, ինչպես նաեւ այդ արձակուրդից վերադառնալու համար, որքան էլ դա հակասի գործատուի գործունեության բնականոն ընթացքին:
Ինչ վերաբերում է արձակուրդից վերադառնալու ընթացակարգին, ապա աշխատողը նախ եւ առաջ պետք է գրավոր դիմումով տեղեկացնի գործատուին աշխատանքի վերադառնալու իր ցանկության մասին: Այնուհետեւ գործատուն աշխատողի դիմումի հիման վրա հրաման ընդունի վերջինիս՝ խնամքի արձակուրդից վերադառնալու եւ դրանից բխող համապատասխան գործողություններ իրականացնելու մասին:
Համաձայն ԱՕ 173-րդ հոդվածի աշխատողին տրվում է երեխայի խնամքի արձակուրդ, հետևաբար նույն հոդվածը:
Կարող եք հղում չկիրառել, սովորաբար գրվում է որ …. այսինչ ամսաթվից համարել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած: Կարևորը ԱՕ 173 հոդվածի ժամկետային սահմաններում լինի:
Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի համար հրաման պետք չէ կազմել, քանի որ տրման հրամանում նշվում է երբվանից համարել աշխատանքի: