Արմեն․
Ողջույն։ Օրապահիկի հստակ սահմանում կա՞, կոնկրետ ի՞նչ ծախսերի համար է։
Կխնդրեմ նաև ասել, եթե․
– գործուղվողը օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն ունի՞
– օրապահիկն արդյո՞ք գործուղվողի համար օրինական եկամուտ է, եթե փաստացի ծախսել է ավելի քիչ, քան ստացել է
1 Օրապահիկ հիմնականում սնվելու համար տրվող գումար է․
2– գործուղվողը օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն ունի՞, ոչ , դա կարգավորված է գործուղման կարգով,
փաստաթղթավորման ենթակա է գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
3 – օրապահիկն արդյո՞ք գործուղվողի համար օրինական եկամուտ է, եթե փաստացի ծախսել է ավելի քիչ, քան ստացել է,
այո օրինական եկամուտ է,
– գործուղվողը օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն ունի՞
Փաստաթղթավորումը կատարում է գործատուն,սակայն գործուղվող անձը պետք է ծախսված գումարների համար ներկայացնի հիմնավորումներ
– օրապահիկն արդյո՞ք գործուղվողի համար օրինական եկամուտ է, եթե փաստացի ծախսել է ավելի քիչ, քան ստացել է
օրինական եկամուտ է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ 17 մայիսի 2011 թ. N 23
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
օրապահիկը ըստ վիկիպեդիայի՝
Գործուղվողը օրենքով օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն չունի:
Գործուղման ծախսերի փոխհատուցումը օրինական միջոցների ստացում է: