Արմինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Նոր բացված ՍՊԸ է, ուզում ենք աշխատող ընդունել, բայց աշխատողը ազգությամբ վրացի է, ու գործունեություն պետք է ծավալի ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ տարածքից դուրս: Ճի՞շտ է՝ կնքվի ծառայության մատուցման պայմանագիր, թե՞ աշխատանքային: Եվ եթե այստեղ չի գործունեություն իրականացնում, առանց սոց. քարտի ու կացության քարտի կարո՞ղ ենք հայտ ուղարկել:
Նախ և առաջ տվյալ անձը պետք է արդարադատության կամ ոստիկանության մարմիններից հանի կացության քարտ, սոցիալական քարտ: Առավել նպատակահարմար է տվյալ դեպքում կնքել աշխատանքային պայմանագիր և գործուղել աշխատանքի վայր, այն կդիտվի ծախս, որի շնորհիվ կնվազեցվի շահութահարկը:
Իսկ կարո՞ղ եք ինձ օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ ուղարկել:
Կանխավ շնորհակալ եմ:
zakaryan4 շնիկ rambler.ru
Իսկ եթե Ռուսաստանի քաղաքացի է, կացության քարտ պե՞տք է: Սոցիալական քարտ ունի, ազգությամբ հայ է, սակայն զինապարտ է, կացության քարտ հանելուց խուսափում է: