Օտարերկրյա քաղաքացին որպես ԱՁ

Վահագն․

Բարև Ձեզ։ ՀՀ ում ապրող օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է այստեղ բացել ԱՁ և համարվել միկրոձեռնարկատեր, և կա՞ հարկման տարբերություն ՀՀ քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո կարող է բացել ԱՁ,սակայն միկրոյով գործելը որոշվում է նրանով թե ինչ գործունեություն է լինելու, կան սահմանափակումներ,

Վահագն

Կատարելու է ավտոտեխսպասարկում և պահեստամասերի վաճառքով Երևանից դուրս։ Պարզապես ուզում եմ հասկանալ՝ օտարերկրյա քաղաքացին նու՞յն կերպ է հարկվում ինչ ՀՀ քաղաքացին, և՛ որպես ԱՁ, և՛ որպես վարձու աշխատող։

Tigran

օտարերկրյա քաղաքացին նույն կերպ է հարկվում ինչ ՀՀ քաղաքացին որպես ԱՁ, իսկ որպես վարձու աշխատող սոցվճարի հետ կապված փոքր տարբերություն կա, պահեստամասերի վաճառքը Երևանից դուրս չպետք է լինի առևտրի կենտրունում,տոնավաճառում,

Վահագն

Կարող եմ իմանա՝լ ի՞նչ տարբերություն կա։

Tigran

կացության քարտ ունենալ չունենալու,

Գայանե

Երևանից դուրս  միկրոյով պահեստամասերի վաճառքով գործելիս պետք է հաշվի առնեք, որ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները
ՀՕ Հոդված 267.
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
կետ 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։