Ռուբ.
Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ Այո
2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում:
Եթե հանի կացության քարտ
3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։
Սկզբնական՝ այո, բայց ճիշտ կլինի որ գրանցեք օգտվող, օրինակ հաշվապահին։
1 Այո, պետ. ռեգիստրում պետք է կատարել տնօրենի փոփոխությունը: 2 Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարող է նշանակվել, պետք է միգրացիոն ծառայությունից ստանա կացության քարտ: 3. Ոչ ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է էլ. ստորագրության հնարավորություն, պետք է ներկայացնել՝
1. Կացության քարտ կամ անձնագիր
2. Հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկանք
3. Վճարման անդորրագիր:
Տնօրենի փոփոխությունը ենթակա է պետռեգիստրում գրանցման։ Եթե Վրաստանի քաղաքացին ունի կացության թույլտվություն կարող է նշանակվել տնօրենի պաշտոնում։ Ստորագրել կարող է։