Օնլայն վաճառք

Սվետլանա․

Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ձեր նշած օնլայն հարթակներում ( Facebook, Instagram) դուք գովազդելու եք հագուստը, օնլայն վաճառքը երբ կայքով վճար են ընդունում: վՃարելու եք շրջհարկ,եթե գործեք շրջհարկի համակարգում, դրոշմանիշային,սոցվճար եթե հասնում է տարիքից ելնելով: Ներմուծմամբ զբաղվելու դեպքում ավելի լավ է ԱԱՀ-ով գործեք այս տարի:ՀԴՄ պետք է, կարող եք ՀԴՄ-ով քարտից էլ վճարում ընդունել:

Արթուր

Կարող եք համարվել շրջանառության հարկ վճարող՝ ներկայացնելով համապատասխան դիմում գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում։ ՀԴՄ կիրառությունը պարտադիր է (նաև քարտով վճարումներ ընդունելու դեպքում)։

Անի Պետրոսյան

Բարև Ձեզ, օնլայն վաճառքի դեպքում չեն կարո՞ղ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։

Տաթև

Այս դեպքում էլեկտրոնային ՀԴՄ եք տեղադրում։

Նոննա

Բարև ձեզ, ես ուզում եմ օնլայն հարթակով վաճառել դեկորատիվ մոմեր, արդյոք ես կարողեմ դառնա ԱՁ, քանի որ ես 16տ եմ

Tigran

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքնտասնութ տարեկան դառնալու պահից:</strong>
2. <strong><u>Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:</u></strong>
<strong><u> Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա
ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար: