Օնլայն առևտուր

Անի․

Բարև Ձեզ։ Զբաղվում եմ օնլայն վաճառքով, Չինաստանից եմ ապրանքներ պատվիրում, ամսական 50-70 կտորից ոչ ավել, 200 000-ն էլ չի գերազանցում, քանի անգամ մաքսատունը պահել է ապրանքը։ Կասեք՝ պե՞տք է ԱՁ բացել, ինչպե՞ս անեմ, որ քիչ հարկ վճարեմ, մաքսատունն էլ ապրանքներս չպահի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Միևնույն է մաքսազերծում անելու եք , անկախ նրանից ԱՁ եք, թե՝ ֆիզ անձ։ Եթե հետո այդ ապրանքները վաճառելու եք, ապա պետք է գրանցեք ԱՁ և գործեք շրջհարկի դաշտում։

Անի

Շնորհակալ եմ շատ, իսկ այդ դեպքում էլ պետք է ամեն անգամ ապրանք ստանալուց մաքսատուն մոտենամ, անկախ ապրանքի քանակից։ Շրջհարկ+մաքսազերծման գումար պե՞տք է վճարեմ։

Tigran

ԱՁ բացելու համար պետք է գրանցվեք պետռեգիստրում, անձնագիր սոցքարտ+3000 դրամ: Դրանից հետո նաև պետք է արդեն հարկային հարցերը լուծեք: Պետք է գործեք շրջհարկի համակարգում, մաքսատունն էլ ապրանքները պահում է քանի որ արդեն պարբերական բնույթ է կրում ձեր ներմուծումները,դա արդեն որպես բիզնես գործունեություն է դիտվում։

Nerses

Պետք է ԱՁ բացեք։

Karine։

Պետք է ձեռք բերեք նաև ՀԴՄ։

Աստղիկ

Պետք է գրանցվեք որպես ԱՁ կամ ՍՊԸ, ձեռք բերեք ՀԴՄ, աշխատեք կամ շրջ․ հարկով, կամ ԱԱՀ-ով ։ Հարկատեսակը և կազմակերպաիրավական ձևը որոշվելու է կախված նրանից, թե ի՞նչ եք ներմուծում, ի՞նչ ծավալներով ու առհասարակ ի՞նչ առանձնահատկություններ է ունենալու ձեր բիզնեսը։ Ցանկալի կլինի՝ ոլորտի մասնագետի մոտ խորհրդատվություն անցնեք, որ խնդիրների չբախվեք, բավականին խառը գործընթաց է։ Ամեն դեպքում ի նկատի ունեցեք, որ մաքսազերծման գործընթացը բավականին ծախսատար է լինելու՝ հարկեր, բրոքերային վճարներ ։

Last edited 2 տարի առաջ by Astghik
Անի

Բարև Ձեզ։Շնորհակալ եմ պատասխանելու համար։Հագուստ և կոշիկ եմ ներմուծում,ոչ բրենդային։Վճարումը լինելու է կանխիկ և անկանխիկ։Կարող եմ ՀԴՄ չպահե՞լ,օնլայն ՀԴՄ-ով աշխատել,ներմուծված ապրանքից եթե ոչ բոլորը վաճառվեն,ինչպես պետք է ցույց տա՞մ։Մաքսատանն էլ ԱԱհ պետք է վճարեմ,բրոքերային վճար և մաքսատուրք միայն,մաքսատուրքը չգիտեմ ինչպես են հաշվում։Եվ նվազեցումն ինչպե՞ս է կատարվում։Ենթադրենք շրջ հարկը եռամսյակային կազմել է 50,000 դրամ։