Սյուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։
Գործընկեր կազմակերպությունը (սնանկ) պարտք է 2019թ. հոկտեմբեր ամսից մոտ 3 մլն ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք արդյոք պարտքն անհուսալի ճանաչել, և եթե այո, ի՞նչ օրենքներով ու որոշումներով առաջնորդվել։
Կանխավ շնորհակալություն։
Կարդացեք 1373-Ն ընդունված 05.10.2017թ. որոշումը և առաջնորդվեք դրանով:
Շնորհակալություն պատասխանելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1373-Ն
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շնորհակալություն պատասխանելու համար։
Նախ եթե իրոք սնանկ է, ապա սնանկության գործընթացի ընթացքում պետք է ներկայացնեիք ձեր պահանջները դատարանին, որից հետո ըստ հերթականության սպասեիք ձեր գումարի ստացմանը: Եթե անգամ այդպես չստանաք, ապա դատարանի վճռի հիման վրա արդեն կարող եք առաջնորդվել 1973-ն որոշման պահանջներով:
Շնորհակալություն պատասխանելու համար։
Այո, կազմակերպությունը 2-րդ տարին է, ինչ սնանկ է։