Քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ

Ժաննա.

Գանձապահին ամենամյա նվազագույն արձակուրդից բացի քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Ժաննա։
Պատասխանողի գործը հեշտացնելու համար, գուցե հստակեցնեիք, թե ի՞նչ մասնագիտության տեր աշխատողիեք ուզում տրամադրել, այդ լրացուցիչ արձակուրդը։

Nata

7Օր լրացուցիչ արձակուրդ է հասնում գանձապահին,բոլոր այն աշխատողներին ովքեր մտնում են 1907 -Ն որոշման մեջ 1-ի հավելվածում,փոփոխված նախագծի մեջ գանձապահը մնացել է,իսկ լրացուցիչի վերաբերյալ դեռ բան չի փոխվել հանգիստ 7 օր լրացուցիչ տվեք.

Վիկտորյա

Հարգելի Ժաննա, գանձապահները լրացուցիչ արձակուրդների իրավունքից ըստ օրենքի չեն օգտվում 🙂 Սակայն եթե դուք ցանականում եք ձեր աշխատողներին այն տրամադրել, ապա դա միայն գովելի է:

Կարինե

Կարդացեք 09.09.2010թ.-ին ընդունված 1231 որոշումը

Ժաննա

Հարգելի Ալբերտ հավանաբար չեք նկատել նախադասության սկզբում գրված գանձապահ բառը:

Albert

։) Այո, չեմ նկատել, հարգելի Ժաննա։

Nata

Շնորհակալություն Կարինե ինֆորմացիայի համար

Ժաննա

Հարգելի Կարինե որոնում եմ տալիս, բայց չեմ գտնում, որտեղ կարող եմ կարդալ:

Ժաննա

Ոչինչ հարգելի Ալբերտ, այդպես էլ է պատահում:

Վիկտորյա

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՀ Կառ. N 1384-Ն որոշման, որում փոփոխություններ են կատարվել 07.10.2010թ.-ին լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեն ՀՀ Կառ. N 1907-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի II բաժնում, ինչպես նաև նույն որոշման N 2 հավելվածի ցանկի IV բաժնում նշված աշխատողները: Նշեմ, որ գանձապահները այդ ցուցակների մեջ չկան:
Հարգանքներով` Վիկտորյա

Ժաննա

Հարգելի Վիկտորյա, կհուշեք` որոշումը ինչպես կարող եմ կարդալ, կամ խնդրում եմ եթե հնարավոր է ուղարկեք janalaverdyan շնիկ mail.ru հասցեին: