Քանի՞ օրվա արձակուրդ է հասնում աշխատակցին

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.10.2020թ., և 15.06.2021թ. ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ անելիս քանի՞ օրվա արձակուրդ է հասնում: Աշխատում է վեցօրյա գրաֆիկով: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

17 աշխատանքային օրվա:

Անահիտ

17 աշխատանքային օր:

Մարիամ

17 աշխատանքային օր:

Լիլիթ

6-օրյա գրաֆիկով աշխատելու դեպքում աշխատողը ամեն ամսվա համար կուտակում է 24/12 արձակուրդային օր:

Մարիաննա

Բարև Ձեզ, Հայկ։ Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 2 օր արձակուրդ։ 01.10.2020-01.06.2021թթ. կազմում է 8 ամիս՝ 8*2=16, և 15 օրվա համար՝ 1 օր, կստացվի 17 օր կուտակված արձակուրդ։

Արմինե

Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1 կետի համաձայն՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողին տարեկան հասնում է 24 աշխատանքային օր արձակուրդ, հետևաբար աշխատողն աշխատել է 8.5 ամիս, այսինքն՝ ունի 17 աշխատանքային օրվա վերջնահաշվարկ:

Tigran

17 օր

Hayk

Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար

karine

Ընդամենը 17 աշխատանքային օր։ Յուրաքանչյուր ամսվա համար 2 օր, և 1 օր էլ 15 օրվա համար։

Նաիրա

17 օր