Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը

Նաստյա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:

Tigran

Ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդի գումարը կարող են տրամադրել, կամ թող ազատման հրամանը ձևակերպեն չօգտագործված արձակուրդի տրամադրումից հետո հաջորդող օրվանից՝ որպեսզի այն չկորցնեք ու գումարն էլ ստանաք, իսկ վերջնահաշվարկը տրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Կարինե

1. Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 168 հոդվածի աշխատանքից ազատվելիս (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
2. Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2 կետի գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Էմմա

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատվելիս (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը: Ի՞նչ է նշանակում վերջնահաշվարկ. դա գործատուի պարտքն է աշխատաողի նկատմամբ, պարտք է, և եթե աշխատողն օգտվել է իր ամենամյա արձակուրդից, ստացել է իրեն հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված գումարները, հնարավոր է վերջնահաշվարկի ժամանակ գործատուն պարտք չունենա աշխատողի նկատմամբ: Լինում են դեպքեր նաև, որ աշխատողն է նաև պարտք լինում գործատուին ժամանակից շուտ արձակուրդ գնալու դեպքում:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Աննա

Չօգտագործված արձակուրդային օրերի քանակը հաշվարկվում է, և գումարը պետք է ստանաք վերջնահաշվարկի տեսքով: Վերջնահաշվարկը տրվում է հրամանով՝ աշխատանքային պայմանագրի լուծարման մասին, նույն օրը։