Քանի՞ տարվա չօգտված արձակուրդն են հաշվում վերջնահաշվարկի մեջ

Նարինե.

Եթե աշխատակիցն աշխատել է շուրջ 20 տարի, չի օգտվել իր հասանելիք արձակուրդից, աշխատանքային պայմանագիրը լուծարվելիս վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարին են հաշվարկում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Բոլոր աշխատած տարիների համար, այսինքն՝ 20 տարի:

Knarik Hokhanyan

Oրենսգիրքը չի սահմանափակում, այսինքն՝ բոլոր արձակուրդ չգնացած տարիները մտնում են վերջնահաշվարկի հաշվված օրերի մեջ:

Մանյա

Վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Tigran

Բոլոր չօգտագործված տարիներինը հաշվարկվում է:

Էմիլի

Օրենքում սահմանափակումներ չկա և քանի տարի չեն օգտվել արձակուրդից, ապա վերջնահաշվարկի ժամանակ այն հաշվարկվում է:

Իլյազ

Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսաթվին (21.06.2005թ.) նախորդող ժամանակաշրջանի համար վճարվում է վերջին երկու տարին, իսկ հաջորդող ժամանակաշրջանի համար՝ չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Այսինքն, պետք է հաշվարկել 18 տարվա համար (2+16):
Կարող եք չկասկածել՝ պատասխանը ճիշտ է: