Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Արթուր.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում սույն օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:
Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները։

Tigran

Եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի ժամկետի այն դիտվում ստաժ, որը չի համընկնում հիմնական աշխատանքի հետ:

karine

Որպես ստաժ համարվում է հիմնական աշխատավայիր ժամանակաշրջանը։

Արմինե

Ստաժի համար հիմք է վերցվում միայն հիմնական աշխատավայրինը, այսինքն՝ վերցվում է միայն մեկը: