Քաղաքացիաիրավական պայմանագրերի հետ կապված

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Ի՞նչ եք կարծում. քաղիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզ. անձանց ստացված եկամուտները հարկվում են ըստ հաշվեգրման (ինչպես աշխատավարձերը), թե ըստ վճարման: Եվ ամենակարևորը` ինչու՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
D.Arsen

Բարև Արմո:Կարդացեք եկամտահարկի 6,20,21 հրդվածները ,իսկ համաձայն ստանդարտի հաշվեգրման սկզբունքով(եկամուտները հաշվարկվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,անկախ ստացման աղբյուրներից):Դ.Արսեն

Albert

Բարև Ձեզ, Արմո։
1.Համաձայն ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001թ. թիվ 02/456 հրամանով հաստատված հրահանգի 9-րդ բաժնի 39 – րդ կետի.
«Հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքաիրավական և այլ պայմանագրերից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառում է հաշվառման «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը»։

Արմո

Հարգելի Albert
Նշված դրույթը վերաբերվում է հարկային գործակալ չհանդիսացողներին, իսկ մեր կազմակերպությունը պարտավոր է և հանդես է գալիս որպես հարկային գործակալ:
Շնորհակալություն արձագանքելու համար

Հարգելի D.Arsen
Նշված հոդվածները չեն տալիս իմ հարցի պատասխանը, իսկ Հաշվապահական ստանդարտները ընդհանրապես չեն առնչվում հարկային հաշվառման, մասնավորապես եկամտահարկի հետ:

Հերմինե

Արմո
Ալբերտը ճիշտ պատասխանեց ձեր հարցին չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեք ասելով` “Նշված դրույթը վերաբերվում է հարկային գործակալ չհանդիսացողներին, իսկ մեր կազմակերպությունը պարտավոր է և հանդես է գալիս որպես հարկային գործակալ”

Սա չի վերաբերվում հարկային գործակալ հանդիսացողներին, այլ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ-ը
որտեղ առաջին նախադասությամբ ասվում է

39. Հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական և այլ պայմանագրերից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը:

Արմո

Ժողովուրդ ջան,
Եկամտահարկի հրահանգի 9-րդ բաժինը, ինչքան էլ որ չուզեք, վերաբերվում է այն ֆիզիկական անձանց, ովքեր եկամուտներ են ստանում հարկային գործակալ չհանդիսացողներից, այդ թվում` հրահանգի 52-րդ կետում նշված դեպքում:

Հ.Գ.
Իսկ կան այլ կարծիքներ սկզբնական հարցի վերաբերյալ?