Սամվել․
Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։
Եթե այդ աշխատողի համար արդեն ուղարկել եք գրանցման հայտ, կարող եք ուղղում տալ, նշել որ սխալմամբ եք ուղարկել այդ հայտը, այդ դեպքում հաշվետվության մեջ չեք ներկայացնի իրա համար ոչ մի տվյալ, ոչ 165-ում , ոչ էլ եկամտայինի հաշվարկի մեջ։
Հարգելի Սամվել, քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում “աշխատող” չէ, այլ ծառայություններ մատուցող, և ստանում է ոչ թե աշխատավարձ, այլ վճարում ծառայության դիմաց։
Աշխատանքային ժամեր չեն նշվում, և վարձատրությունը հնարավոր է գրել 0, սակայն կարող եք առաջնորդվել Ալլայի ասածով՝ ներկայացնելով սխալ ներկայացված տվյալների հայտ։
Դրամարկղային գրքում գրառումները կատարվում են կանխիկ գործարքների համար, իսկ Ձեր կողմից նշված հաշվետվությունը պասիվ եկամուտների համար է, եթե չունեք այդպիսիք, ապա Ձեզ չի վերաբերում։
Հարգելի Ալլա և Արթուր, այստեղ մի խնդիր կա, ես ինչպե՞ս հայտը դարձնեմ սխալ, եթե հայտում 2 տեսակ աշխ. հարաբերություններից մեկը պարտադիր լրացման ենթակա է:
Քաղ-իրավական հարաբերությունների տողի վերևը կա Այս քաղաքացիաիրավական հարաբերությունը հանձնվել է սխալմամբ , դրեք ծիտիկ նշանը
Կարող եք նշել 0, եթե քաղիրավական է ժամ կարող եք չնշել, եթե վճարվում է դրամարկղից ապա դրամարկղի ելքի օրդերը պարտադիր է, Դուք գրանցել եք աշխատող 189 ձևի մեջ է արտացոլվում, 165 ձևը այլ է:
Կարող եք նաև Ալլայի ասած տարբերակով անել:
Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում փաստացի աշխատած ժամերի թիվը կարող եք չնշել, իսկ վճարի դիմաց 0 դրեք։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողից նույն կերպ պահվում են 22 % եկամտային հարկ, 3.5 % սոց. վճար (եթե սոց. վճար կատարող է) և դրոշմանիշային վճար՝ ըստ սանդղակի։ Դրամարկղային գրքում նշվում են կանխիկ գործարքները։ 165 ձևը պասիվ եկամուտների մասով է, Դուք հանդիսանում եք այդ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողի համար հարկային գործակալ և պետք է նրա մասով եկամուտը ցույց տաք 189 ձևի հաշվարկում։