Նանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։
Կարծում եմ պետք է տեղյակ պահեք։
Այո, փորձաշրջանի ընթացքում փորձաշրջանը չանցնելու դեպքում գործատուն իրավունք ունի խզել պայմանագիրը, նախօրոք այդ մասին պայմանագրում նշում անելով։
Այո, ամսի 2-ով պետք է հրամանագրվեք: Իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից, եթե տեղյակ պահեք ու տեղեկանքով հիմնավորեք։ԱՕ հ.114 1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ
Փորձաշրջանը հաղթահարելուց և հիմնական աշխատանքի անցնելուց հետո կարող եք տեղյակ պահել, եթե կուզեք, պարտադիր չի։