Փոխկապակցված կազմակերպություններ

Արփինե․

Բարև Ձեզ։
Արդյո՞ք բաժնետերերի՝ ամուսիններ լինելու դեպքում կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված։ Նշեմ՝ գործունեությունները տարբեր են։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարծում եմ ՝ոչ, սակայն հաշվի առեք այս հոդվածի 2-րդ կետը։

ՀՕ Հոդված 30.Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք  
1. Օրենսգրքի կիրառության իմաստովկազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե Օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված: Սույն մասի կիրառության իմաստով, հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.
1) միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.
2) միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.
3) որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:
3. Օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված՝ տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության իմաստով, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց փոխկապակցված համարելու լրացուցիչ կարգավորումները սահմանվում են այդ գլխով:
 

Tigran

Հնարավոր է` այո, կամ ոչ, հանգամանքները մի քիչ ավելին ներկայացրեք: