Հարկ. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով 2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով.
Արտարժույթի փոխանակման կամ գործարքների համար պետք է կիրառեք ՀՕ հ.16-ը: Վերագնահատման մասով անհասկանալի էր, այլ ոչ դրամական ակտիվների մասին է:
Ի նկատի ունեմ գործընկերոջ հաշվի վերագնահատման ժամանակ պարտադի՞ր է նախորդ օրվա կուրսը վերցնել։
Հարկ. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով
2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով.
Գործընկերոջ մնացորդի վերագնահատում անում եք այն ամսաթվով, որով գործարք եք կատարում, այսինքն՝ գործընկերոջ պարտք եք մարում։
Պետք է կիրառել գործարքի օրվա ամսաթվով։