Նարինե.
Կազմակերպությունը ծրագրեր է գրում արտասահմանի գործընկերոջ համար /ծառայությունների մատուցում/ նախորդ ամսվա համար: Պետք է դուրս գրվի նաև հաշիվ մեր ինվոյսինգով: Կարող եք ասել՝ ո՞ր օրվա կուրսով պետք է այն դուրգրվի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե.
Կազմակերպությունը ծրագրեր է գրում արտասահմանի գործընկերոջ համար /ծառայությունների մատուցում/ նախորդ ամսվա համար: Պետք է դուրս գրվի նաև հաշիվ մեր ինվոյսինգով: Կարող եք ասել՝ ո՞ր օրվա կուրսով պետք է այն դուրգրվի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Հարցը կարգավորվում է ՀՕ հոդված 16-ով․ Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները, համաձայն որի պետք է վերցնել դուրս գրման օրվա ամսաթվի փոխարժեքը։
Ուշադրություն դարձրեք, որ դա մինչև տվյալ օրվա ժամը 16։00 հրապարակված փոխարժեքն է, որը ինտերնետ կայքերում արտացոլվում է որպես նախորդ օրվա փոխարժեք։
Պետք է դուրս գրվի նաև հաշիվ ինվոյսինգով: Օրվա կուրսի հարցը նայեք ՀՕ հ.16-ում։
Շատ շնորհակալ եմ: Ինտերնետ կայք ասելով Դուք նկատի ունե՞ք rate.am։ Եթե ստացել ենք հաշիվ 05/05/ ամսաթվով, ապա որպես հիմք ընդունեմ 04/05-ի փոխարժե՞քը։
Ինտերնետ կայք ասելով նկատի չունենք միայն rate.am, նաև cba.am: Եթե ստացել եք հաշիվ 05/05/ ամսաթվով, ապա որպես հիմք ընդունեք 05,05-ի մինչև ժամը 16,00 փոխարժեքը:
Շնորհակալություն:
Ինչ է նշանակում ստացել ենք հաշիվ, դո՞ւք չպետք է հաշիվ դուրս գրեք։
Ձեր կողմից մեր ինվոյսինգով հաշիվ դուրս գրելիս որպես փոխարժեքի կուրս հիմք եք ընդունում այդ օրվա մինչև ժամը 16,00-ի փոխարժեքը կամ որ նույնն է՝ նախորդ օրվա փոխարժեքը։
Շնորհակալություն
Մայիսի 1-ով ինվոյս ունենք,պետք է այսօր ՝ 23,05-ին հաշվարկային փաստաթուղթ դուրս գրենք։Խնդրում եմ ասել,որ օրվա կուրսը պետք է վերցնել ՝մայիսի 1-ի,թե՞ ապրիլի 30-ի։
Դուրս գրման օրվա նախորդ օրվա կուրսը։
ծառայություն է