Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Հաշվապահական հաշվառման աշխատանքների կազմակերպում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության • Հաշվապահության բաժնի ղեկավարում • Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հաշվառում • Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն • Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն: • 3 (երեք) տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ