Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Ազատության 13/1
Հեռախոս` +374 10 20 61 00
Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ` Խմբի ղեկավար/Հաշվապահական հաշվառման բաժին
Աշխատանքի նկարագրություն`

1. Ապահովել հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան

2. 1-ին կետում ամրագրված պարտականությունները իրականացնելիս կատարում է աշխատանքի բաժանում խմբի ներսում

3. Ստեղծել ոգեշնչող թիմային միջավայր բաց հաղորդակցության մշակույթով

4. Տալ հանձնարարություններ և սահմանել հստակ ժամկետներ

5. Վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը

6. Մշտական կապի մեջ լինել գործընկերների հետ, տեղեկացված նրանց բոլոր ընթացիկ պահանջներին և խնդիրներին, հնարավորինս սուղ ժամկետներում տալ դրանց լուծումներ՝ խոչընդոտների դեպքում տեղեկացնելով անմիջական ղեկավարությանը

7. Ամբողջապես տիրապետել գործընկերների բիզնես գործընթացներին

8. Հանդես գալ նախաձեռնություններով գործընկերների հաշվապահական հաշվառման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ համաձայնեցնելով ղեկավարության հետ

9. Ապահովում է գործընկերների մասնագիտական ամբողջական խորհրդատվությունը անձամբ կամ ղեկավարության միջոցով

10. Խստորեն պահպանել կազմակերպության որակի կառավարման սկզբունքները

11. Մասնակցում է գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացին։

Այլ նշումներ` Պահանջվող որակավորում.

1. Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական)

2. ՀՀԱԱ կողմից տրամադրված Հաշվապահի վկայական/ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Գլխավոր հաշվապահի վկայական կամ պատրաստակամություն հնարավորինս սեղմ ժամկետներում նշվածներից մեկը ձեռք բերելու:

3. Առնվազն 3 /երեք/ տարվա աշխատանքային փորձ:

Պահանջվող կոմպետենտություն.

1. Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն

2. MS Office,Word, Excel և ՀԾ ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ

3. Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է)

4. Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ

5. Ժամանակի կառավարման ունակություն

6. Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

7. Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն

8. Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն:

Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը («Խմբի ղեկավար»), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ