Մարինե.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, 2019թ.-ին ծառայություն եմ մատուցել միայն մեկ կազմակերպության: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ՀՕ-ի 73-րդ գլխի 362-րդ հոդվածի համաձայն (օրենքը գործելու է 2020 թվականից)՝ աշխատելու եմ ԱԱՀ-ի դաշտում, թե՞ այդ օրենքը կկիրառվի 2021թ.-ին:
Այո, Դուք 362-րդ հոդվածի չափանիշներից մեկին համապատասխանում եք, սակայն Ձեր դեպքում կիրառելի են 30-րդ հոդվածի դրույթները, որի դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ պետք է ճանաչվեք որպես փոխկապակցված, և 254-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները՝
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը:
Ոչ մի տեղ նշված չի, որ պետք է կիրառվի 2021 թվականին: Ուստի 2020 թվականից կդառնաք ԱԱՀ վճարող:
Իսկ եթե 73-րդ գլուխը վերաբերում է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ՞Ն: