Ամալյա․
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։
Այդ արտոնության հետևանքով հիմա եկամտայինի պահումը կատարում եք 10 տոկոս 21-ի փոխարեն, այո ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնեք անվանական աշխատավարձը:ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը, հարցը մի քիչ անհասկանալի է:
: Հոդված 10.
Եկամտային հարկի դրույքաչափերը
1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է մասնակի` 1-ին մասի 1.1-ին կետը գործում է մինչև 31.12.2022 թ. համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի)
Եթե աշխատողի ընդունման հրամանում ֆիքսել եք աշխատողի աշխատավարձը կեղտոտ, այսինքն՝ հարկերով, ապա արտոնագիրը ստանալուց հետո աշխատողի զուտ աշխատավարձը ավելանալու է, եթե չեք ավելացնում աշխատողի զուտ աշխատավարձը, ապա պետք է համաձայնագիր կնքեք իրեն հետ էական պայմանների փոփոխության մասին։