Տույժ և տուգանքի մարում

Մարինե.

Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կարող եք դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը, քանի որ պարտավոր եք դրանք վճարել: Սակայն դա պետք է անեք հնարավոր տնտեսումների գումարների հաշվին, տեսեք մինչ տարեվերջ բյուջեի պլանի գերազանցման խնդրի առաջ չկանգնեք, ձեր բացատրությունը հարգելի չեն համարի:

Ալլա

Այո, դա կապ չունի հայտի ներկայացման հետ, դա եկամտային հարկի պակաս վճարումից է առաջացել, դա կազմակերպության պարտավորությունն է։ Իսկ ինչ վերաբերվում է հայտի ուշ ներկայացմանը, դա կֆիքսեն ստուգման ժամանակ։

Nerses

Ամեն դեպքում պետք է տույժը և տուգանքը վճարեք, թե որտեղից և ինչի հաշվին դա ներքին հարց է: